Arminfo.info


Կենցաղային ապրանքների ձեռքբերման նվեր քարտեր արցախցի ընտանիքների համար՝ "Մենք ենք, մեր սարերը" գործակալությունից
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 16:12

Արմինֆո. Արցախից բռնի տեղահանված և Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքում բնակություն հաստատած շուրջ 50 ընտանիք դարձել են «Մենք ենք մեր սարերը» գործակալության «Առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքներ արցախցիների համար» ծրագրի շահառու:

Փաշինյան. Բարձր եմ գնահատում Ազգային անվտանգության ծառայության նվիրված աշխատանքը
 Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2022, 13:23

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն, Տնօրենի հարգելի տեղակալներ, Հարգելի գեներալներ եւ սպաներ, Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով եւ պիտի միանգամից ասեմ, որ բարձր եմ գնահատում Ազգային անվտանգության ծառայության նվիրված աշխատանքը։ Ազգային անվտանգության ծառայությունն այն մարմինն է, որի աշխատանքի ծավալը, արդյունավետությունը եւ նվիրումը ոչ բոլորին է տեսանելի, եւ տեղեկատվությունը հասանելի, եւ դա ծառայության առանձնահատկություններից է։ Եվ ես սա ընդգծում եմ նրա համար, որ ասելով, որ գնահատում եմ Ազգային անվտանգության ծառայության նվիրված աշխատանքը՝ ասում եմ որպես մի մարդ, որ տեղյակ է բոլոր մանրամասներով եւ ամբողջ ծավալով այն գործառույթներին եւ գործունեությանը, որ իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ տնօրենի գլխավորությամբ։ Պետք է ընդգծեմ, որ իմ ընկալումը միշտ է այդպիսին եղել, այսօր էլ այդպես եմ համարում, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարեւորագույն հիմնասյուներից է, մի մարմին, պետական կառավարման մի համակարգ, որը թերեւս ի բնե պարտավոր է լինել ամենապետականամետը, եւ, մյուս կողմից, մի մարմին, որը տիրապետում է երկրում եւ նրա շուրջ առկա բոլոր պրոբլեմների եւ խնդիրների մասին ամբողջական տեղեկատվության։ Այս առումով պիտի ընդգծեմ, որ վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ես շատ կարեւոր եմ համարել, որ Ազգային անվտանգության ծառայությունը լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, անվտանգության կարեւորագույն հենասյունը, որովհետեւ այդպես է նախատեսված մեր օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ, այդպես է նաեւ տրամաբանորեն։ Եվ պիտի խոստովանեմ նաեւ, որ Ազգային անվտանգության ծառայությունն այս հանգամանքների բերումով թերեւս հիմա եւ վերջին տարիներին ավելի ծանրաբեռնված է աշխատել, քան գուցե սովորաբար, որովհետեւ շատ գործառույթներ, որոնք այնքան էլ հատուկ չեն Ազգային անվտանգության ծառայության գործառույթներին, մենք վերապահել ենք հենց ծառայությանը՝ նկատի ունենալով հենց այն հանգամանքը, որ կարեւորագույն խնդիրների լուծման գործում երբեմն կարող ենք ապավինել հենց ծառայությանը։ Այս առումով կրկնակի գնահատելի է այն աշխատանքը, որ կատարվել է այս ընթացքում։ Բայց, մյուս կողմից, նաեւ պիտի արձանագրենք, որ քանի դեռ մեր երկրի անվտանգության բոլոր մարտահրավերները հասցեագրված չեն, դա նշանակում է, որ ինձնից սկսած՝ մնացածներով շարունակած մեր աշխատանքը բավարար չափով արդյունավետ համարել չենք կարող։ Որովհետեւ իսկապես մենք առերեսվում ենք ոչ սովորական մարտահրավերների, եւ իմ ընկալումն այն է, որ հենց արտաքին մարտահրավերների եւ անվտանգային բոլոր մարտահրավերների դիմակայման առումով մենք պիտի Ազգային անվտանգության ծառայության արդյունավետությունը մեծացնենք։ Բայց, մյուս կողմից, մենք այս ընթացքում նաեւ հասել ենք աննախադեպ արդյունքների, որոնք այդքան էլ ուրախալի արդյունքներ չեն։ Մասնավորապես, հակահետախուզության ոլորտում այն ձեռքբերումները, որոնք, ցավոք, չակերտավոր ձեռքբերում կարող ենք համարել։ Դրանք չափազանց կարեւոր են մի քանի առումով՝ նախ, մենք արդյունավետ կարծես իրականացնում ենք այս գործառույթը, եւ երկրորդ՝ դա սառը ցնցուղի դեր է կատարում բոլորիս համար, որովհետեւ այդ ազդակները մեզ հուշում են, որ մենք չպիտի թուլացնենք մեր զգոնությունը, որովհետեւ առօրյա պայմաններում ասենք ո՞վ կմտածի, որ ՀՀ Զինված ուժերի սպան կարող է, օրինակ, լրտեսական գործունեություն ծավալել ի նպաստ օտար պետությունների եւ, մասնավորապես, հայտնի հանգամանքների ֆոնին՝ Ադրբեջանի օգտին։ Բայց մենք տեսնում ենք, որ այս իրողությունները կան, եւ դրանցից մենք պետք է շատ կոնկրետ հետեւություններ անենք։ Հետեւություններից մեկը նաեւ պետք է լինի այն, որ մենք պետք է ինքներս ավելի արդյունավետ դառնանք, որովհետեւ տեսնում ենք, որ նոր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում Հայաստանի՝ մեր պետության ու անվտանգության դեմ գոյություն ունեցող մարտահրավերներն ավելի են սրվում։ Այսինքն՝ նոր տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են բացում մեր հակառակորդների, մեր երկրի նկատմամբ թշնամական գործունեություն ծավալողների համար, եւ այս առումով, իհարկե, մենք պետք է որոշակի հետեւություններ անենք։ Ո՞րն է, օրինակ, Կառավարության եւ անձամբ իմ հետեւությունն այս համատեքստում՝ այն է, որ մենք Ազգային անվտանգության ծառայությանը պետք է օգնենք ավելի ու ավելի շատ կենտրոնանալ 3 հիմնական գործառույթների վրա՝ առաջինը՝ հակահետախուզությունը, երկրորդը՝ ահաբեկչության դեմ պայքարը, եւ երրորդը՝ սահմանադրական կարգի պահպանության գործառույթը։ Եվ այս առումով մենք պիտի ամեն ինչ անենք՝ Ազգային անվտանգության ծառայության կարողություններն ուժեղացնելու համար։ Իհարկե, այս համատեքստում շատ կարեւոր է նաեւ Սահմանապահ ծառայության իրականացրած գործառույթը։ Իսկապես շատ կարեւոր գործառույթներ կան, եւ ըստ էության՝ վերջին շրջանում մենք նաեւ Ազգային անվտանգության ծառայության առաջ նոր խնդիրներ ենք ձեւակերպում։ Այդ խնդիրներն ուղղված են իմ նշած գործառույթներն ավելի արդյունավետ իրականացնելու հարցում ԱԱԾ կարողություններն ուժեղացնելուն։

Արայիկ Հարությունյան. Ստեփանակերտը չի գնա միակողմանի զիջումների. ցանկացած զիջում կբերի նոր զիջման
 Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2022, 15:02

Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանին, որտեղ հայտարարություն է ընդունվել Արցախի ժողովրդին սպառնացող մարդասիրական աղետը կանխելու մասին։

Դենիս Ավտոնոմովն անդրադարձել է Երեւանում Ուկրաինայի եւ Ռուսաստանի աջակցության ակցիաներին
 Հինգշաբթի, 24 Մարտի 2022, 16:44

Արմինֆո.Հայաստանն ազատ եւ ժողովրդավարական երկիր է, եւ յուրաքանչյուր քաղաքացի կարող է արտահայտել իր կարծիքը, վերաբերմունքը այս կամ այն հարցի վերաբերյալ։ Այդ մասին մարտի 24-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը՝ անդրադառնալով անցած հանգստյան օրերին Երեւանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի աջակցության ակցիաներին գնահատական տալու խնդրանքին։

Զարուհի Բաթոյան. պետությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի "Աղքատության փուլային հաղթահարում" ծրագրին՝ տրամադրելով 500 մլն դրամ
 Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2019, 19:44

Արմինֆո. Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը նախատեսում է 500 մլն դրամ հատկացնել եւս 1000 ընտանիքների "Աղքատության փուլային հաղթահարման" ծրագրում ընդգրկելու համար: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան